Ուկրաինայի նախագահ Վոլոդեմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ։
«Հիանալի հեռախոսազրույց ունեցա նախագահ Թրամփի հետ և շնորհավորեցի նրան պատմական և համոզիչ հաղթանակի կապակցությամբ»,– հայտնել է Զելենսկին՝ հավելելով,– «Մենք պայմանավորվել ենք պահպանել սերտ երկխոսություն և զարգացնել մեր համագործակցությունը։ ԱՄՆ-ի ուժեղ և անսասան առաջնորդությունը կենսական նշանակություն ունի արդար աշխարհի համար»: