Միջազգային

Թրամփի դեմ հարուցված քրեական գործերը կփակվեն

ԱՄՆ արդարադատության նախարարությունը սկսել է քննարկել այն հարցը, թե ինչպես կարելի է փակել Դոնալդ Թրամփի դեմ հարուցված երկու դաշնային քրեական գործերը: Այն հավատարիմ է գործող նախագահներին քրեական մեղադրանքներ չառաջադրելու քաղաքականությանը։

Թրամփին մեղադրանք էր առաջադրվել Վաշինգտոնի դաշնային դատարանում՝ կապված 2020թ․ արդյունքները չեղարկելու փորձի մեջ նրա ենթադրյալ դերի հետ: Ֆլորիդայում մեկ այլ դաշնային գործով նա մեղադրվում է 40 քրեական հանցանքի մեջ, որոնք կապված են նրա կողմից գաղտնի կառավարական փաստաթղթեր պահելու հետ:

Թրամփն արդեն խոստացել է աշխատանքից ազատել Ջեք Սմիթին՝ հատուկ դատախազին, որը վարում է այս երկու գործերը։ Նախագահ դառնալուց հետո Թրամփը կկարողանա վարձել նոր գլխավոր դատախազ, դեպարտամենտի ղեկավար, որը կվերահսկի այդ գործերը և օժտված կլինի դրանք կասեցնելու լիազորություններով: