Միջազգային

«Արևմտյան երկրները խանգարում են Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը». Շոյգու

Արևմտյան երկրները խանգարում են Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը. հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ Մոսկվայում ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը։

«Հարավային Կովկասում իրավիճակը մնում է բարդ, սակայն բարելավման նախադրյալներ կան։ Դրան խանգարում են արտաքին խաղացողները, առաջին հերթին, Արևմուտքի երկրները։ Դա կրկին ապացուցում է այն թեզը, որ տարածաշրջանային խնդիրներին անհրաժեշտ են տարածաշրջանային  լուծումներ»,-ասել է Շոյգում՝ հիշեցնելով, որ հոկտեմբերի 18-ին Թուրքիայում կայացել է «3+3»-ի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո հարթակի աշխատանքները կակտիվանան։