ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ. հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ոչ հավաստի տեղեկատվություն»,-ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ռուսական որոշ լրատվամիջոցների տեղեկատվությունն այն մասին, որ Պուտինը ոչ պաշտոնական զանգով, «ծանոթների միջոցով» շնորհավորել է Թրամփին։
Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ տեղյակ չէ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Թրամփին շնորհավորելու Վլադիմիր Պուտինի ծրագրերի մասին: