Միջազգային

Թրամփի թիմը քննարկում է Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու նոր ծրագիրը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային վարչակազմում քննարկում են Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության ավարտի նոր սցենարը. գրում է թե The Wall Street Journal-ը։

Ծրագիրը բաղկացած է հետևյալ կետերից. ներկայիս առաջնագիծը սառեցվում է, ողջ երկայնքով հայտարարվում է ապառազմականացված գոտի։ Թե ով է ապահովելու դրա անվտանգությունը, պարզ չէ, բայց թերթի զրուցակիցներից մեկը բացառել է ամերիկյան զորքերի կամ ՄԱԿ-ի կոնտինգենտի և ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող այլ կազմակերպությունների ներգրավումը։

Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից ևս առնվազն 20 տարի։ Դրա համար ԱՄՆ-ն կշարունակի սպառազինություն մատակարարել նրան։

Նման գոտի կա, օրինակ, ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի միջև։ Այն կա նաև Կիպրոսում, որտեղ կոչվում է «կանաչ գիծ» և բաժանում է կղզու թուրքական և հունական մասերը:

Ընտրված փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պատմել է, որ Թրամփը կդիմի ռուսաստանցիներին, ուկրաինացիներին, եվրոպացիներին և նրանց կասի՝ «Դուք պետք է որոշեք՝ ինչպիսին կլինի խաղաղ կարգավորումը»։ Վենսի խոսքով՝ այդ գործարքը ենթադրելու է, որ Ռուսաստանը կպահպանի նախկին ուկրաինական տարածքները, ներկայիս ճակատային գծի երկայնքով ապառազմականացված գոտի կստեղծեն, իսկ ուկրաինական զորքերը կուժեղացվեն կրկնակի հակամարտության դեպքում:

Մոսկվան, նրա խոսքով, կստանա դաշինքներին Ուկրաինայի չանդամակցելու երաշխիքներ։