Միջազգային

«Անցյալի սխալներն ուղղելու լավ հնարավորություն է». Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ

Վաշինգտոնին անցյալի սխալներն ուղղելու, հին, սխալ մոտեցումները վերանայելու հնարավորություն է տրված. հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«ԱՄՆ նախագահի ընտրության պատասխանատվությունն ընկած է ժողովրդի վրա։ Այժմ ժողովուրդն արդեն կատարել է իր ընտրությունը։ Այս ընտրություններն անցյալի սխալ մոտեցումները վերանայելու և վերիմաստավորելու հնարավորություն են»,-ասել է նա։

Նրա խոսով՝ Թեհրանում հիշում են անցյալի դառը փորձը ԱՄՆ նախորդ վարչակազմերի հետ փոխգործակցությունում։