Միջազգային

Եվրախորհրդարանականները պահանջում են միջազգային անկախ հետաքննություն Վրաստանում

Եվրախորհրդարանականները պահանջում են միջազգային անկախ հետաքննություն Վրաստանում

Եվրոպայի երկրների խորհրդարանների արտաքին հանձնաժողովի նախագահները, պատգամավորներն ու խորհրդարանականները համատեղ հայտարարություն են տարածել Վրաստանի վերաբերյալ․ հաղորդում է «Ինտերպրեսնյուսը»: Հայտարարության մեջ ստորագրողներն ափսոսանք են հայտնում «վերջին շրջանում ժողովրդավարությունից Վրաստանի հետընթացի կապակցությամբ»:

Փաստաթղթում խոսքը վերաբերում է Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններին․ մտահոգություն է հայտնվել, որ ընտրություններն անցել են «աննախադեպ թվով միջադեպերի և համակարգված խախտումների պայմաններում»: Ընդգծվում է անկախ միջազգային հետաքննության անհրաժեշտությունը․

«Մեր տրամադրության տակ գտնվող մեղադրանքներն այնքան լուրջ են, որ միայն միջազգային անկախ հետաքննությունը կարող է հետաքննել արձանագրված բոլոր խախտումները:

Պետք է ետ կանչվի օրենսդրությունը, որը խաթարում է քաղաքացիների և կազմակերպությունների հիմնարար ազատությունները և հակասում է այն սկզբունքներին, որոնց վրա հիմնված է Եվրամիությունը», - ասված է հայտարարության մեջ:

Ստորագրողները կոչ են անում Եվրամիությանը պատժամիջոցներ սահմանել վրացի պաշտոնյաների, այդ թվում Բիձինա Իվանիշվիլիի դեմ, «ովքեր պատասխանատվություն են կրում ընտրական գործընթացի խախտումների համար»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական