Միջազգային

Շոլցը պաշտոնանկ է արել ֆինանսների նախարարին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտոնանկ է արել ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին՝ Ազատ դեմոկրատական կուսակցության առաջնորդին, որն իշխող կոալիցիայի երեք մասնակիցներից մեկն է:

Ի պատասխան՝ Ազատ դեմոկրատները կառավարությունից հետ են կանչել իրենց բոլոր նախարարներին, դուրս գալով  իշխող կոալիցիայից։ Գերմանիայի առջև կանգնած է արտահերթ ընտրությունների հեռանկարը։

«Լինդները շատ հաճախ չարաշահել է իմ վստահությունը այս պայմաններում կառավարության լուրջ աշխատանքը չի կարող շարունակվել»,- Շոլցի խոսքերն է մեջբերում AFP գործակալությունը։

Շոլցը մտադիր է հունվարի 15-ին խորհրդարան ներկայացնել կառավարության վստահության հարցը։