Վրաստանը 2024 թվականի 9 ամսվա ընթացքում ռեկորդային՝ 100 մլն դոլարի միրգ և բանջարեղեն է վաճառել Ռուսաստանին. հաղորդել է Վրաստանի վիճակագրական ծառայությունը։
Այդ ապրանքների մատակարարումները ՌԴ-ին նախորդ տարվա համեմատ աճել են 36%-ով։
Ամենաշատը ՌԴ-ն Վրաստանից գնել է դեղձ, նեկտարին և սալոր։ Մատակարարումները հատկապես աճել են ամառային սեզոնի ավարտին:
Վրաստանի համար Ռուսաստանը վերջին 7 տարում մրգերի և բանջարեղենի գլխավոր գնորդն է։ Հաջորդում են Հայաստանն ու Իսպանիան։