Միջազգային

ՌԴ-ում փակվել է Philips և Sony հեռուստացույցների գործարանը

Լենինգրադի մարզում Philips, Sony և Sharp հեռուստացույցների հավաքմամբ զբաղվող չինական գործարանը դադարեցրել է աշխատանքը պատժամիջոցների պատճառով: Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է «Կոմերսանտ» թերթը։

Չինական TPV Technology ընկերության գործարանը դադարեցրել է հեռուստացույցների արտադրությունը ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների պատճառով: Այն աշխատում էր 2011 թվականից։

Արտադրությունը դադարեցվել է հոկտեմբերի վերջին։ TPV Technology-ի ռուսական գրասենյակի ներկայացուցիչները պաշտոնապես չեն հաստատել այս տեղեկատվությունը:

TPV Technology գործարանի հզորությունը թույլ էր տալիս տարեկան արտադրել մինչև 3,5 միլիոն հեռուստացույց։