Միջազգային

«Ձեր անձնական սխրանքի մարմնավորումն են»․ Լուկաշենկոն՝ Թրամփին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Դոնալդ Թրամփին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, հայտնում է Belta գործակալությունը։

«Լուկաշենկոն շնորհավորել է Թրամփին՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին վերադառնալու կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով բելառուսական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Ըստ մամուլի ծառայության՝ Լուկաշենկոն իր շնորհավորանքում նշել է, որ քվեարկության արդյունքները Թրամփի «անձնական սխրանքի» մարմնավորումն են։

«Դուք դա արեցիք, առաջին հերթին, հանուն ԱՄՆ-ի և նրա քաղաքացիների, մաղթում եմ ձեզ քաջառողջություն, խելացի քաղաքական որոշումներ, որոնք ԱՄՆ-ն ​​նորից կդարձնեն մեծ»,- ասվում է շնորհավորանքում։