Մոսկվան Թրամփի հետ կապված պատրանքներ չունի. ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ՝ կապված ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների հետ։
«ԱՄՆ իշխող քաղաքական վերնախավը հակառուսական ուղղվածություն ունի և հավատարիմ է Մոսկվայի զսպման գծին։ Մոսկվան կաշխատի նոր վարչակազմի հետ՝ պաշտպանելով իր ազգային շահերն ու կենտրոնանալով հատուկ ռազմական գործողության նպատակների իրագործման վրա։ Մեր պայմաններ անփոփոխ են և հայտնի են ԱՄՆ-ին»,-ասվում է հայտարարության մեջ։