Միջազգային

Դեմոկրատները մեղադրում են Բայդենին

Դեմոկրատները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին են մեղադրում նախագահական ընտրություններում Քամալա Հարրիսի պարտության մեջ, հայտնում է Reuters-ը։ 

Գործակալության տվյալներով՝ դժգոհությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ կուսակցությունը «ստել է իր կողմնակիցներին Բայդենի հոգեկան վիճակի մասին» մինչև Թրամփի հետ նրա աղետալի բանավեճը, որից հետո նա որոշել էր դուրս գալ ընտրություններից։

Ըստ այդմ՝ Հարրիսը նախագահական մրցավազքի մեջ է մտել ընտրությունների օրվանից ընդամենը երեք ամիս առաջ։