Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտնել է՝ ինչ պաշտոն կզբաղեցնի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում։ Այս մասին Մասկը հայտնել է Թրամփի՝ Մար-ա-Լագոյի կալվածքում Թաքեր Կառլսոնի օնլայն շոուի ժամանակ։
Մասկը հայտնել է, որ համաձայնել է զբաղեցնել մի մարմնի ղեկավարի պաշտոն, որը ամբողջ դաշնային կառավարության ֆինանսական և գործառնական աուդիտ կանցկացնի և կմշակի խարդախությունն ու ոչ պատշաճ վճարումները վերացնելու ծրագիր։
Մասկը նաև հայտնել է, որ մտադիր է կրճատել ԱՄՆ դաշնային բյուջեի ծախսերը 2 տրիլիոն դոլարով։