ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ անհնար է վերջ տալ ուկրաինական հակամարտությանը մեկ շաբաթվա ընթացքում․
«Մոսկվան ուշադիր հետևում է Վաշինգտոնից ստացվող տեղեկություններին և վերլուծում ԱՄՆ-ի գործողությունները, սակայն եզրակացություններ կանի կոնկրետ քայլերի հիման վրա»,-ասել է նա։
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս խոսել է երկխոսությանը պատրաստ լինելու մասին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն կարող է առանցքային դեր խաղալ հակամարտության լուծման գործում, սակայն որոշիչ պահը կլինի հունվարին, երբ հայտնի կդառնա՝ կփոխվի արդյոք նրա քաղաքականությունը Ուկրաինայի հարցում։