ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում շնորհավորել հանրապետական Դոնալդ Թրամփին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ. հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը.
«Ես տեղյակ չեմ Թրամփին ընտրությունների կապակցությամբ շնորհավորելու՝ նախագահի ծրագրերի մասին։ Չմոռանանք, որ խոսքը ոչ բարեկամական երկրի մասին է, որը թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի ներգրավված է մեր պետության դեմ պատերազմի մեջ»,-ասել է Պեսկովը։