ԱՄՆ-ում Հանրապետական կուսակցությունը նոյեմբերի 5-ին կայացած ընտրություններում վերադարձրել է վերահսկողությունը Սենատի նկատմամբ՝ ստանալով առնվազն 51 տեղ․ հաղորդում Է Associated Press-ը:
Սենատորների մեկ երրորդը վերընտրվել է: Վերջին տվյալներով՝ հանրապետականները զբաղեցրել են դեմոկրատների տեղերը՝ հաղթելով Արևմտյան Վիրջինիայում և Օհայոյում։ Հաշվարկը շարունակվում է. յոթ նահանգում արդյունքները դեռ չեն հայտարարվել: Ըստ կանխատեսումների՝ հանրապետականները շանսեր ունեն հաղթելու դրանցից առնվազն 3-4-ում:
Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում, որտեղ յուրաքանչյուր նահանգից 2 ներկայացուցիչ է ընտրվում, 100 տեղ կա։ Երկու տարին մեկ Սենատը թարմացվում է մեկ երրորդով։ Վերջին չորս տարում պալատը վերահսկում էին դեմոկրատները։