Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելու ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու հնարավորությունը:
Գերմանիայի կառավարության ղեկավարը հայտնել է, որ իրենք խոստացել են հետագայում էլ ավելի սերտ համագործակցել:
«Մենք կաշխատենք այս նոր համատեքստում՝ ավելի միասնական, ուժեղ և ինքնիշխան Եվրոպա ստեղծելու համար, ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ և մեր շահերի ու արժեքների պաշտպանությամբ», - գրել Է Մակրոնը «X»-ի իր էջում:
Հատկանշական է, որ երկու երկրների պաշտպանության նախարարները ևս այսօր բանակցություններ կվարեն: