Դեմոկրատ Ջիմ Մեսինան, որը 2012 թվականին ղեկավարել է Բարաք Օբամայի նախընտրական շտաբը, հայտարարել է, որ քվեարկության նախնական արդյունքները ցույց են տվել, որ դեմոկրատական կուսակցությունը խնդիրներ ունի ընտրողների տարբեր խմբերի, այդ թվում՝ երիտասարդության և իսպանախոս ամերիկացիների հետ հաղորդակցվելու հետ:
«Հուսով եմ՝ մենք բոլորս որոշ ժամանակ կանցկացնենք այս ամենը ի մի բերելու, համապարփակ վերլուծություն ենթարկելու և խոսելու այն մասին, թե ինչպես առաջ շարժվել, քանի որ այս գիշեր մեզ լավ դաս տվեցին: Հուսով եմ՝ դա կօգնի: Եվ մենք պետք է մտածենք, թե ինչպես առաջ շարժվել այնպես, որ նորից դառնանք մեծամասնության կուսակցություն, որը նախկինում էինք»,- ասել է Մեսինան MSNBC-ի հետ զրույցում։