Միջազգային

«ԿԸՀ-ն և դատախազությունը համակարգված են գործել «Վրացական երազանք»-ի հետ միասին». ընդդմադիր կուսակցություն

Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» ընդդմադիր կուսակցությունը հայտարարություն է տարածել։

Ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցությունը հայտարարել է, որ դատարանը մերժել է ԿԸՀ-ի սերվերների և քվեարկության սարքերի վրա տվյալները պահելու՝ իրենց խնդրանքը: Ըստ կուսակցության՝ դատախազությունը ֆիկտիվ հետաքննության շրջանակում փորձում է առգրավել ստուգող սարքեր, և հոկտեմբերի 26-ի ընտրություններում կեղծիքների վերաբերյալ կարևոր ապացույցները կարող են ոչնչացվել։

«Կա ընտրակեղծիքների ամենակարեւոր ապացույցների ոչնչացման հնարավորություն, որն անիմաստ է դարձնում ցանկացած օբյեկտիվ հետաքննություն և իրական ցուցակների հրապարակում, ինչը քրեորեն պատժելի արարք է»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ։