Միջազգային

Իրանում հայտնել են՝ Թրամփի ընտրվելը չի փոխի ԱՄՆ-ի և Իրանի քաղաքականությունը

ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի ընտրվելը չի փոխի ԱՄՆ-ի և Իրանի քաղաքականությունը․ հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթմա Մուհաջիրանին.

«ԱՄՆ նախագահական ընտրությունները մեզ հետ կապ չունեն։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի ու Իրանի քաղաքականությունն արդեն ֆիքսված է։ Քիչ բան կփոխվի մի նախագահին մյուսով փոխարինելով։ Մեզ չի մտահոգում Թրամփի հաղթանակը։ Մեզ համար 2 թեկնածուի միջև տարբերություն չկա»,-ասել է նա։