ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսն այսօր ելույթ չի ունենա իր կողմնակիցների առջև, նրա ելույթը սպասվում է ավելի ուշ: Այս մասին հայտարարել Է Դեմոկրատական կուսակցության թեկնածուի նախընտրական արշավի համանախագահ Սեդրիկ Ռիչմոնդը։
«Ձայները դեռ հաշվվում են, բայց մենք դեռևս ունենք նահանգներ՝ առանց արդյունքների», - ասել է Ռիչմոնդը:
Նրա հայտարարությունը հաջորդել է երկու տատանվող նահանգներում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում Թրամփի ենթադրյալ հաղթանակի մասին լուրերին: