Միջազգային

«Թուրքիան ուրախ է տեսնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը». Հաքան Ֆիդան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո կկարգավորվեն նաև հայ-թուրքական հարաբերությունները. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Թուրքիան ուրախ է տեսնել, որ կողմերը մոտենում են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Մենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը շատ կարևոր ենք համարում տարածաշրջանում կայունության և խաղաղության համար։ Սահմանների սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ վերջին համաձայնագիրը այս առաջընթացի վառ օրինակն է»,-ասել է Ֆիդանը։