Միջազգային

«Հարավային Կովկասում պատմական հնարավորություն է ստեղծվել». Էրդողան

Հայաստանն ու Ադրբեջանն անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության հասնելու համար. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ հիշեցնելով, որ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում տեղի է ունեցել «3+3» հարթակի՝ նախարարների մակարդակով նիստը։

«Ակնհայտ է, որ հարթակն արդյունավետ է, և մենք ուզում ենք այն վերափոխել ինստիտուցիոնալ հարթակի։ Պատերազմի ավարտից հետո Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու պատմական հնարավորւթյուն է ստեղծվել։ Մենք կշարունակենք համակարգված աշխատանքը մեր ադրբեջանցի եղբայրների հետ»,-ասել է Էրդողանը։