Միջազգային

Թել Ավիվում ցույցեր են ընթանում

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի պաշտոնանկությունից հետո Թել Ավիվում ցույցեր են սկսվել, հայտնում են տեղի լրատվամիջոցները։

Ցուցարարները փակել են Թել Ավիվի կենտրոնական մայրուղին, ճանապարհի վրա կրակ են վառել և կաթվածահար են արել երթևեկությունը։

Իսրայելի խորհրդարանական ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը քաղաքացիներին կոչ է արել դուրս գալ փողոց՝ «պատերազմի պայմաններում Պաշտպանության նախարարին աշխատանքից ազատելու Նեթանյահուի որոշման պատճառով»։

Հիշեցնենք, որ Գալանտի փոխարեն Պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնում է նշանակվել արտգործնախարար Իսրայել Կացը։