Միջազգային

«Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների». Պուտին

«Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների»․ 28 նորանշանակ դեսպանների հավատարմագրերն ընդունելիս ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Արևմտյան մի շարք երկրների՝ հակամարտությունը երկարացնելու թշնամական կուրսը սխալական է»,-ասել է նա։

Նրա կարծիքով՝ նման պատրանքային հաշվարկներ կարող են անել միայն նրանք, որոնք չգիտեն և չեն ուզում իմանալ Ռուսաստանի պատմությունը և հաշվի չեն առնում նրա ժողովրդի համախմբվածությունը։