Ռուսաստանը կշարունակի ամեն ինչ անել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար․ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։ Այսուհետև ևս կաջակցենք խաղաղության պայմանագրի, պետական սահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին», - ասել Է ՌԴ նախագահը։
Ըստ Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում կառուցողական քննարկում են անցկացրել Հարավային Կովկասի կարգավորման շուրջ։