Պուտինը չի վստահում Թրամփին, բայց հույս ունի, որ գոնե Հարիսի հետ Ուկրաինայում ստատուս-քվոն կպահպանվի, ինչը ձեռնտու է Մոսկվային. այս մասին գրում է Politico-ն։
Պարբերականի տվյալներով՝ Կրեմլը Թրամփի հետ նախկինի պես հույսերը չի կապում։ Չնայած հանրապետականների թեկնածուն հիանում է Պուտինով և խոստանում վերջ տալ Ուկրաինայի պատերազմին, Մոսկվայում կասկածում են նրա նվիրվածությանը. նախորդ անգամ Թրամփը չի կատարել հարաբերությունների բարելավման և պատժամիջոցների վերացման խոստումները:
Մինչդեռ Հարիսը, ինչպես կարծում են Կրեմլում, կարող է պահպանել ստատուս քվոն, որը, Մոսկվայի կարծիքով, աստիճանաբար աշխատում է իր շահերի համար: