Մոսկվան չի դրդում Երևանին և Բաքվին հապճեպ պայմանագիր կնքել. հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը.
«Հաշվի առնելով երկու կողմերի երկարամյա թշնամությունը, ռազմական գործողությունները և զոհերը՝ մենք հասկանում ենք, թե որքան դժվար է Բաքվի և Երևանի համար առաջընթացի հասնել»,-ասել է նա։
Այս ամենը, նրա խոսքով, պահանջում է երկու կողմերի զգալի ջանքեր՝ փոխընդունելի լուծումներ գտնելու համար․ «Ուստի, ի տարբերություն արևմտյան կեղծ միջնորդների, մենք մեր գործընկերներին չենք դրդում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել»։