Միջազգային

Թրա՞մփ, թե՞ Հարրիս. նախագահը որոշվում է Փենսիլվանիայում

Այսօր նոյեմբերի 5-ն է։ Ամեն 4 տարին մեկ նոյեմբերի առաջին երեքշաբթի օրը ԱՄՆ-ն ընտրում է իր նախագահին։ Նախագահական ընտրության քվեարկությունն արդեն մեկնարկել է, այս անգամ նաև օգտագործվել են նախապես անձամբ քվեարկելու և փոստային քվեարկության մեխանիզմները։ Շուրջ 80 միլիոն մարդ չի սպասել նոյեմբերի 5-ին և արդեն իսկ կատարել է իր ընտրությունը։ Ընտրարշավը առատ էր նաև սոցհարցումներով։ Այս ընտրություններում դրանք որևէ թեկնածուի հաղթանակը չեն կանխագուշակել։ Radar Armenia-ն ներկայացնում է վերջին հարցումների ամենաթարմ տվյալները։ Եվ ահա, եթե New York Times-ի ամփոփոիչ սոցհարցման վերջին տվյալները արտահայտում են իրական պատկերը, ապա թեկնածուներից ով հաղթի Փենսիլվանիա նահանգում, նա էլ ընտրվելու է ԱՄՆ 47-րդ նախագահ։

🔵 Միչիգան (Հարրիս)
🔵 Վիսկոնսին (Հարրիս)
🔴 Արիզոնա (Թրամփ)
🔴 Հս. Կարոլինա (Թրամփ)
🔴 Նևադա (Թրամփ)
🔴 Ջորջիա (Թրամփ)
⚪️ Փենսիլվանիա (հավասար)