Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացին աջակցելու համար։ Այս մասին ադրբեջանցի դիվանագետը հայտարարել է հավատարմագրերի հանձնման արարողությանը։
«Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ ռուսական կողմից նման ակտիվ աջակցություն կա խաղաղության գործընթացին։ Ես շնորհավորել եմ ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։ Մոսկվայում նրա հետ կպահպանենք, այսպես ասած, կառուցողական հարաբերություններ»,- ասել է Մուստաֆաևը։