Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Կենտրոնական մուտքի մոտ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Բացառիկ կարևորություն եմ տալիս իմ այցին, որը նոր հանգրվան է նշում Ղազախստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության մեջ: Համոզված եմ, որ այսօրվա բանակցությունները, ինչպես նաև մեր կողմից ընդունվող համատեղ հայտարարությունը կնպաստեն Ղազախստանի և Ֆրանսիայի հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելուն»,- ընդլայնված կազմով հանդիպմանը հայտարարել է Ղազախստանի նախագահը։
Ֆրանսիայի նախագահը կարևորել է կայացած բանակցությունները, որոնք լրացուցիչ խթան կհաղորդեն ղազախա-ֆրանսիական համագործակցությանը․
«Ձեր շնորհիվ վերջին տարիներին մեր երկրների միջև գործընկերությունը զգալիորեն ամրապնդվել է»,- ասել է Էմանուել Մակրոնը:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ թեմաների շուրջ: