ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կնոջ հետ քվեարկել է Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքի ընտրատեղամասերից մեկում, հայտնում է CNN-ը։
Թրամփը լրագրողներին ասել է, որ կընդունի իր պարտությունը, եթե զգա, որ պարտվել է արդարացիորեն։
«Եթե ես պարտվեմ ընտրություններում և եթե դրանք լինեն արդար ընտրություններ, ես առաջինը կխոստովանեմ դա։ Առայժմ ամեն ինչ արդար է»,- ասել է Թրամփը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ում ընտրական գործընթացը չափազանց բարդ է։ Միևնույն ժամանակ՝ Թրամփը հաղթելու մեծ հույս է հայտնել։