Միջազգային

«Ժամանակն է, որ Եվրամիությունը վերջ դնի այս անհեթեթությանը». Արաղչի

Նույնիսկ Ուկրաինայի նախագահն է բացահայտ հայտարարում, որ ոչ մի իրանական հրթիռ չի փոխանցվել Ռուսաստանին։ Ժամանակն է, որ Եվրամիությունը վերջ դնի այս անհեթեթությանը․ հայտարարել Է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Վերջերս Եվրամիությունը սահմանափակումներ է մտցրել ինչպես իրանական, այնպես էլ ոչ իրանական սովորական ուղևորների համար՝ արգելելով Իրանի ավիաընկերություններին չվերթներ իրականացնել դեպի Եվրոպա։ Այս որոշումը կայացվել է կեղծ և չհիմնավորված պնդման հիման վրա, որ Իրանը բալիստիկ հրթիռներ է փոխանցել Ռուսաստանին՝ Ուկրաինայի հետ հակամարտությունում օգտագործելու համար», - նշել է Արաղչին։

«Նույնիսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացահայտ հայտարարեց, որ իրանական ոչ մի հրթիռ չի փոխանցվել Ռուսաստանին։ Ժամանակն է, որ Եվրամիությունը վերջ դնի այս անհեթեթությանը», - ավելացրել է իրանցի դիվանագետը: