Միջազգային

Բարսելոնայի օդանավակայանը տասնյակ չվերթներ է հետաձգել հեղեղումների պատճառով

Վալենսիայից հետո տարերքը հարվածել է Կատալոնիային։ Տեղի բնակիչներին կոչ են անում չլքել տներն առանց ծայրահեղ անհրաժեշտության։ Որոշ շրջաններում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել։ Հորդառատ անձրևները հեղեղել են ավտոճանապարհները։

Բարսելոնայի Էլ Պրատ օդանավակայանը, որը մեծությամբ երկրորդն է երկրում, տասնյակ ավիաչվերթներ է չեղարկել կամ հետաձգել: Կասեցվել է նաև երկաթուղային հաղորդակցությունը Կատալոնիայի հյուսիս-արևելքում:

Համացանցում հրապարակում են հետևանքների կադրերը, մասնավորապես՝ Բարսելոնայի օդանավակայանի հեղեղված տերմինալը: