Միջազգային

«Մոլդովայի ընտրություններին ՌԴ միջամտության մեղադրանքները մերկապարանոց են». Պեսկով

Ռուսաստանի հանդեպ մեղադրանքները, թե իբր փորձել ենք միջամտել Մոլդովայի ընտրություններին, մերկապարանոց են․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Իհարկե, նման մերկապարանոց մեղադրանքներ ենք լսել, բայց ոչ մի անգամ մեր հասցեին ինչ-որ կշտամբանք չենք լսել, որոնք գոնե ինչ-որ հավաստի տեղեկություններով կհիմնավորվեին», - ասել է Պեսկովը:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի ներսում քվեարկության կազմակերպման հետ ռուսական կողմը որևէ առնչություն չի ունեցել, իսկ միայն երկու ընտրատեղամաս բացելու որոշումը պատկանել է մոլդովական իշխանություններին: