Միջազգային

«Հյուսիսակորեացի 10 հազար զինվորական է տեղակայվել Կուրսկի շրջանում». Միլլեր

Ռուսաստանի իշխանությունները, ԱՄՆ-ի գնահատականներով, Կուրսկի մարզ են ուղարկել 10 հազար զինվորական, որոնք տեղափոխվել են ԿԺԴՀ-ից: Նման հայտարարություն է արել ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

«Պետքարտուղար Բլինքենը հայտարարել է, որ մոտ 8 հազար հյուսիսկորեացի զինվորական է ուղարկվել Կուրսկի մարզ։ Այժմ մենք գնահատում ենք, որ մոտ 10 հազարը մեկնել են այնտեղ և կարող են մարտի մեջ մտնել առաջիկա օրերի ընթացքում», - հայտարարել Է Միլլերը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ում մտահոգված են Մոսկվայի և Փհենյանի միջև ռազմական համագործակցության աճով: Բացի այդ, Վաշինգտոնում տեսել են ԶԼՄ-ների հաղորդագրությունները ռազմական գործողություններին ԿԺԴՀ-ի զինվորների մասնակցության մասին: Միլլերի խոսքով ՝ առայժմ ինքը չի կարող հաստատել այդ տեղեկությունը ԱՄՆ-ի անունից, սակայն եթե դա իսկապես այդպես է, ապա հյուսիսկորեացի զինվորականները օրինական թիրախ են համարվում:

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Կուրսկի մարզի տարածքում արդեն գտնվում են Հյուսիսային Կորեայի 11 հազար զինվորական: