Միջազգային

Գերմանիան Ուկրաինային կմղի բանակցությունների

Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը, որ երկուշաբթի ժամանել է Կիև, նպատակ ունի Ուկրաինայի իշխանություններին մղել Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու․ հայտարարել է Գերմանիայի Սահմանադրության և ինքնիշխանության խորհրդի ղեկավար Ռալֆ Նիմայերը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին Բերբոկի՝ Ուկրաինայի մայրաքաղաք ժամանելու մասին:

Գերմանիայի ԱԳՆ-ի տեղեկատվության համաձայն՝ նախարարը հայտարարել է, որ Գերմանիան աջակցություն կցուցաբերի այնքան, որքան անհրաժեշտ կլինի ուկրաինացիներին «արդար խաղաղության» ճանապարհ գտնելու համար:

«Կարծում եմ՝ սա գաղտնի օրակարգ է։ Տիկին Բերբոկը փորձում է բաց չթողնել վերջին գնացքը և փորձում է համոզել Կիևին գնալ բանակցությունների»,- ասել է քաղաքական գործիչը։