Համաձայն AdImpact գովազդային ընկերության կողմից կազմված և NPR-ի կողմից վերլուծված տվյալների՝ 2024թ. ընտրական շրջանում ԱՄՆ-ում գովազդի վրա ծախսվել է ավելի քան 10 մլրդ դոլար:
Ընդհանուր գումարը 1 մլրդ դոլարով ավել է 4 տարի առաջվա ընտրական շրջանի համեմատ։
23 նահանգում ծախսվել է ավելի քան 100 մլն դոլար։ Մեկ նահանգ՝ Փենսիլվանիան, գլխավորում է ցուցակը։ Նահանգում 1,2 մլրդ դոլար է ծախսվել գովազդի վրա, ինչն ԱՄՆ պատմության մեջ առաջին դեպքն է։
Ամբողջ երկրում նախագահական ընտրությունների վրա ծախսվել է մոտ 3 մլրդ դոլար, ներառյալ՝ primaries-ը։ Դա մի փոքր քիչ է, քան 2020թ.։
Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայք Բլումբերգը 586 մլն դոլար է ծախսել իր կուսակցության գովազդի համար:
Այս տարվա ընդհանուր գումարից մոտ 2,6 մլրդ դոլարն ուղղվել է համընդհանուր ընտրությունների ջանքերին, որոնք ոչ պաշտոնապես մեկնարկել են մարտի «սուպերերեքշաբթիից» հետո:
Նախագահական քարոզարշավը կենտրոնացած է 7 նահանգում, ամեն ծախսված 5 դոլարից գրեթե 4-ն ուղղվել է Փենսիլվանիա, Միչիգան, Վիսկոնսին, Ջորջիա, Հյուսիսային Կարոլինա, Արիզոնա և Նևադա նահանգներ։
2020թ. 371 միլիոն դոլար է ծախսվել Ֆլորիդայի համընդհանուր ընտրությունների ժամանակ, որը թանկ վայր է գովազդ գնելու համար։
2020թ. ամենաշատ գումարը ծախսվել է Ջորջիայի վրա։ Ջորջիան այս տարի ընտրություններում 304 մլն դոլարի ծախսերով երրորդն է Փենսիլվանիայից և Միչիգանից հետո։
Ահա 10 լավագույն ծախսողները․
1. Հարիս՝ 513 մլն դոլար
2. FF PAC՝ 441 մլն դոլար
3. MAGA Inc. ՝ 360 մլն դոլար
4. WinSenate՝ 353 մլն դոլար
5. Թրամփ՝ 327 մլն դոլար
6. Սենատի առաջնորդության հիմնադրամ՝ 224 մլն դոլար
7. Ներկայացուցիչների պալատի մեծամասնության՝ 207 մլն դոլար
8. Կոնգրեսի առաջնորդության հիմնադրամ՝ 201 մլն դոլար
9. Բայդեն՝ 111 մլն դոլար
10. Հարիսի հաղթանակի հիմնադրամ՝ 111 մլն դոլար։