Հյուսիսկորեական զորքերը Կուրսկի ուղղությամբ արդեն մարտի են բռնվել Ուկրաինայի զինված ուժերի հետ: Հայտնի է, որ Հյուսիսային Կորեայի ուժերն արդեն գնդակոծության տակ են հայտնվել․ այս մասին Telegram-ում հայտարարել է Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհրդին կից ապատեղեկատվության հակազդման կենտրոնի տնօրեն Անդրեյ Կովալենկոն․
«ԿԺԴՀ-ի առաջին զինվորականներն արդեն կրակի տակ են հայտնվել Կուրշչինայում», - հայտարարել է Կովալենկոն՝ այլ մանրամասներ չհաղորդելով: