Միջազգային

Վրաստանում ուժեղացվել է խորհրդարանի շենքի անվտանգությունը

Վրաստանի ՆԳՆ-ն ուժեղացրել է խորհրդարանի շենքի անվտանգությունը՝ կապված առաջիկա հանրահավաքի հետ։ Շենքի դիմաց մեծ թվով ոստիկաններ և տրանսպորտային միջոցներ կան։ Բացի այդ, լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրել են լքել խորհրդարանի շենքը։

Այսօր, ժամը 19:00, ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի խորհրդարանի շենքի դիմաց։ Ընդդիմության ներկայացուցիչները բողոքում են հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ։