Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի կողմից պաշտոնանկ արված նախկին գլխավոր դատախազ, ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության թեկնածու, գագաուզական ծագմամբ Ալեքսանդր Ստոյանոգլոն իր հայրենիքում առաջատարն է բացարձակ առավելությամբ. նա ստանում է ձայների 97,04%-ը, Սանդուն՝ ընդամենը 2,96%։ Այս մասին ասվում է Մոլդովայի ԿԸՀ կայքում։
Մերձդնեստրում Ստոյանոգլոն հավաքել է ձայների 79,72%-ը, Սանդուն՝ 29,28%-ը։
Նշենք, որ Մոլդովայում կիրակի օրը կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որում հաղթանակ է տարել Մայա Սանդուն։ Սանդուն հավատարիմ է եվրաինտեգրման քաղաքականությանը, ՌԴ-ի դեմ պատժամիջոցների, ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողության խստացմանը։ Ստոյանոգլոն կենտրոնացած է Ռուսաստանի հետ պրագմատիկ հարաբերությունների պահպանման վրա, թեև կողմ է եվրաինտեգրմանը։