The New York Post թերթի պատվերով նախագահական ընտրություններից առաջ անցկացված վերջին հարցման տվյալները վկայում են այն մասին, որ Դոնալդ Թրամփը հավասարվել է Քամալա Հարրիսին՝ հաղթահարելով հոկտեմբերի սկզբից նկատված 4% տարբերությունը։
Երկու թեկնածուները հավաքել են 49% աջակցություն հավանական ընտրողների շրջանում, ընդ որում՝ 2%-ը հայտնել է, որ կաջակցի ցանկացած թեկնածուի։ Հարրիսի աջակցությունը նախորդ հարցումից ի վեր նվազել է 2%-ով, ինչը կարող է նշանակել Թրամփի պոտենցիալ հաղթանակ ընտրողների կոլեգիայում, ինչպես դա տեղի ունեցավ 2016թ., երբ նա առաջ անցավ Հիլարի Քլինթոնից։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն վաղը՝ նոյեմբերի 5-ին։ Ավելի քան 50 միլիոն ամերիկացի արդեն քվեարկել է։ Ընտրությունների նախօրեին ամերիկյան մի քանի խոշոր լրատվամիջոց սկսել է փոխել իր կարծիքը նախագահի թեկնածուների վերաբերյալ, մասնավորապես, The Washington Post-ը, որն ավելի քան 40 տարի աջակցել է դեմոկրատներին, հայտարարել է իր չեզոքության մասին։