Միջազգային

Իրանի բանակի մասնակցությամբ լայնածավալ հարձակում է նախապատրաստվում. WSJ

Իրանի բանակի մասնակցությամբ լայնածավալ հարձակում է նախապատրաստվում Իսրայելի դեմ․ գրում է The Wall Street Journal-ը։

«Իրանը համապարփակ պատասխան է նախապատրաստում հոկտեմբերի 26-ի հարվածի համար, որը կներառի ավելի հզոր մարտագլխիկներ և այլ զինատեսակներ»,-ասել են թերթի զրուցակիցները։

Թերթը նշում է, որ Թեհրանը կօգտագործի ոչ միայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, այլև կանոնավոր բանակի զինվորներին, սակայն տարածաշրջանում զորքեր տեղակայելու մասին խոսք չկա։

WSJ-ի զրուցակիցներից մեկի խոսքով՝ Իրանը ծրագրում է հարվածել Իսրայելին, այդ թվում՝ Իրաքի տարածքից, թիրախում են իսրայելական ռազմական օբյեկտները։

Այս անգամ, ինչպես նշում է թերթը, Թեհրանը չի սահմանափակվի հրթիռներով ու անօդաչու սարքերով։

Ինչ վերաբերում է սպասվող ժամկետներին, իրանցի պաշտոնյաների խոսքով, պատասխանը կլինի նոյեմբերի 5-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո, բայց մինչև հունվար՝ նախագահի երդմնակալությունը: