Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի վարչապետների միջև։
Ալի Ասադովը և Միխայիլ Միշուստինը քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական, գիտատեխնիկական ոլորտում համագործակցության ընթացիկ հարցեր։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արդյունաբերության և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող համատեղ նախագծերին։