Միջազգային

Հարրիսը քվեարկել է նախագահական ընտրություններում

ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարրիսը կիրակի հայտնել է, որ քվեարկել է ընտրություններում՝ փոստով քվեաթերթիկ ուղարկելով իր հայրենի Կալիֆորնիա նահանգ:

Հարրիսն ասել է, որ վստահում է համակարգին, որն իր քվեաթերթիկը կհասցնի նպատակակետին։

Հատկանշական է, որ Հարրիսի մրցակից Դոնալդ Թրամփը փոստով քվեարկության քննադատ է։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն վաղը՝ նոյեմբերի 5-ին։

Հարրիսն անսպասելիորեն 3 տոկոսային կետով առաջ է անցել Թրամփից Այովա նահանգում, որտեղ նա երկու անգամ հաղթել է նախագահական ընտրություններում։