Միջազգային

«Այսօրվա պատերազմը տնտեսական պատերազմ է, ոչ թե ռումբերի». Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկիրը ներկայումս բախվում է լայնածավալ տնտեսական պատերազմի։ Իրանի նախագահը ընդգծել է բոլոր ջանքերի անհրաժեշտությունը, որպեսզի հանրապետության համար տնտեսական խնդիրներ ստեղծելու՝ «թշնամիների ծրագրերը» չհաջողեն․

«Այսօրվա պատերազմը տնտեսական պատերազմ է, ոչ թե՝ ռումբերի ու հրթիռների։ Մենք հրթիռներ ենք արտադրում նրա համար, որ նրանք չհարձակվեն մեզ վրա, ոչ թե՝ նրա, որ մենք հարձակվենք», - հայտարարել Է Իրանի նախագահը։