3-4 օրից Թբիլիսին կդառնա անճանաչելի, ազատության և արդարության դեմ պայքարող քաղաք, Վրաստանի խորհրդարանի դիմաց՝ ընդդեմ ԱԺ ընտրությունների պաշտոնական արդյունքների տեղի տեղի ունեցած ցույցի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Վրաստան» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն։
«Վաղը նոր թափով, ինչպես հայտարարվել է, ժամը 14:00-ին կհանդիպենք Սպորտի պալատում։ Երաշխավորում եմ, 3-4 օրից չեք ճանաչի Թբիլիսին, քանի որ այլ քաղաք է լինելու՝ ազատության և արդարության համար պայքարող»,- ասել է նա։
Խազարաձեի խոսքով՝ այս օրերին հանրահավաքի մասնակիցները կլինեն մայրաքաղաքի բոլոր թաղամասերում և գլխավոր մայրուղիներում։