Եթե Զելենսկու ռեժիմը ձախողվի, անգլոսաքսերը մայրցամաքային Եվրոպան նախապատրաստում են ինքնասպան արկածախնդրության՝ Ռուսաստանի հետ ուղիղ զինված հակամարտության տեսքով․ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այսօր անգլոսաքսերը հույս ունեն հաղթել մեր երկրին Կիևի ռեժիմի ձեռքով, ինչպես Հիտլերը՝ նացիստական դրոշների տակ հավաքելով Եվրոպայի երկրների մեծ մասը։ Եվ որպես պահեստային տարբերակ, եթե Զելենսկու ռեժիմը չկարողանա հաղթահարել, նրանք պատրաստում են մայրցամաքային Եվրոպան, որպեսզի այն նետվի ինքնասպան արկածախնդրության և ուղղակի զինված հակամարտության մեջ մտնի Ռուսաստանի հետ», - ասել է ՌԴ Ագ նախարարը։
Նա նաև ափսոսանք է հայտնել, որ եվրոպական շատ երկրների կառավարող էլիտաներն ակնհայտորեն իրենց համար ապագա չեն տեսնում բազմաբևեռ աշխարհում և իրենց համար փրկություն են փնտրում «անդրօվկիանոսյան հեգեմոնի մոտ»։