Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Մայա Սանդուին Մոլդովայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի կապակցությամբ․
«Ձեր հաղթանակը մեր հաղթանակն է», - գրել է Զուրաբիշվիլին «X»-ի իր էջում:
Ընդգծենք, որ Սանդուն հաղթել է արտասահմանյան տեղամասերի հաշվին. նրա օգտին զանգվածաբար քվեարկել է սփյուռքը: Դա մատնանշել է նաև Զուրաբիշվիլին։ Հիշեցնենք, որ Վրաստանի ԿԸՀ-ն արտասահմանում բացել էր ընդամենը 67 ընտրատեղամաս։ Դրանցում իշխող «Վրացական երազանքը» պարտություն կրեց։
«Մոլդովայի ընտրությունները Վրաստանում գողացված ընտրությունների լավագույն ապացույցն են. չնայած ռուսական նույնատիպ միջամտությանը և զանգվածային կեղծիքներին՝ Մոլդովային փրկել են սփյուռքի հարյուր հազարավոր ընտրողները։
Սփյուռքի մեր մեկ միլիոն վրացիները «բացառվեցին». միայն 34 հազարին թույլ տրվեց քվեարկել», – հայտարարել է Զուրաբիշվիլին: